National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.11.2015
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի այցերը Երեւանի դպրոցներ
1 / 7

Նոյեմբերի 17-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը շարունակել է այցերը Երեւանի ավագ դպրոցներ՝ ռազմահայրենասիրական դաստիարակության եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այցելել է Երեւանի Գեւորգ Էմինի անվան համար 182 ավագ դպրոց, որտեղ դպրոցի տնօրենի եւ զինղեկի ուղեկցությամբ կատարել է շրջայց՝ ծանոթանալով «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասարանային պայմաններին եւ նախազորակոչային պատրաստության նյութատեխնիկական բազային: Այնուհետեւ Կորյուն Նահապետյանը հանդիպել է 10-րդ եւ 11-րդ դասարանցիների հետ, քննարկել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդմանն ու զինվորական ծառայությանն առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը պատասխանել է նաեւ ուսուցիչների եւ աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին հայոց բանակին, զինվորների ֆիզիկական պատրաստվածությանը, զինվորական ծառայության օրենսդրական կարգավորումներին, սպա-զինվոր հարաբերություններին, Հայաստանի եւ միջազգային անվտանգության մարտահրավերներին:

Նույն օրը հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանն այցելել է Երեւանի Մանուել Քաջունու անվան համար 54 ավագ դպրոց:

Թեւան Պողոսյանը նախ հանդիպել է դպրոցի տնօրենի հետ, քննարկել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդմանն առնչվող խնդիրներ, որից հետո ծանոթացել ՆԶՊ առարկայի դասասենյակի պայմաններին, կահավորմանը, ուսումնաօժանդակ նյութերին: Զրույցի ընթացքում դպրոցի տնօրենն ու զինղեկը բարձրացրել են ՆԶՊ առարկայի ժամաքանակի ավելացման, վարժասարքերի եւ հրաձգարանի ստեղծման հարցերը: Քննարկվել են ռազմական արվեստի տիրապետման դասն առավել հետաքրքիր դարձնելուն ուղղված ճանաչողական խաղերի կազմակերպմանը, զինղեկի՝ մանկավարժական հմտություններին տիրապետելու կարեւորությանը վերաբերող հարցեր:

Այնուհետեւ դպրոցի դահլիճում կայացել է հանդիպում աշակերտների հետ: Թեւան Պողոսյանը նշել է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ ՆԶՊ առարկայի դասավանդմանն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանն առնչվող հարցերին: Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ պատգամավորը հարց ու պատասխանի միջոցով փորձել է հասկանալ աշակերտներին հուզող հարցերի շրջանակը, անդրադարձ է կատարվել ազգային-ազատագրական պայքարին առնչվող թեմայի յուրացման ընթացքում ռազմական գործողությունների ներկայացման եւ գործնական պարապմունքների կազմակերպման կարեւորությանը, աշակերտների՝ զորամասեր այցելելու խնդրին, արտակարգ իրավիճակների կառավարման եւ առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպմանը եւ այլ հարցերի:

Հանդիպման ավարտին Թեւան Պողոսյանն աշակերտներին հորդորել է նպատակասլաց եւ սկզբունքային լինել, արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիներն ու լավ սովորել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am